Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, չի ծրագրում լքել խորհրդարանը և կմնա Համայնքների պալատի անդամ, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով Սթարմերի պաշտոնական ներկայացուցչին։

Ավելի վաղ քաղաքական շրջանակներում քննարկվում էր այն հավանականությունը, որ Սթարմերը կարող է վայր դնել պատգամավորական մանդատը վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո՝ բրիտանական կառավարության որոշ նախկին ղեկավարների օրինակով, որոնք լրացուցիչ ընտրություններ էին նախաձեռնել իրենց ընտրատարածքներում։ Սակայն նրա գրասենյակը հերքել է այդ ենթադրությունները։

«Նա կմնա խորհրդարանի պատգամավոր»,- հայտնել է մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ վարչապետը Համայնքների պալատից հեռանալու ծրագրեր չունի վարչապետության ժամկետի ավարտից հետո։

Ըստ ներկայացուցչի՝ կառավարության նիստի ժամանակ Սթարմերը, դիմելով նախարարներին, նշել է․ «Սա իմ ճանապարհի վերջն է, բայց ոչ ձեր»։

Ընդգծվում է նաև, որ նա շահագրգռված է Լեյբորիստական կուսակցության հաջորդ կառավարության հաջողությամբ և քաղաքական իրավահաջորդության պահպանմամբ։

Share.