Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։ Այս մասին նա գրել է X հարթակում։

«Այսօր «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին կարևոր փորձարկումն ավարտվել է լիակատար հաջողությամբ», – հայտնել է Հեգսեթը։

Նա նշել է, որ դինամիկ ինքնավար պաշտպանական համակարգն անթերի կերպով իրականացրել է բազմաթիվ մոտեցող թիրախների հայտնաբերումը, թիրախավորումը և ոչնչացումը։

2025 թ. մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը երկրի համար կարժենա մոտավորապես 175 միլիարդ դոլար։ Նա նշել էր, որ այն կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումն սպասվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։

Share.