ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկայում կքննարկեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Բելառուսին ուղղված «բացարձակ ագրեսիվ» սպառնալիքները։
Պեսկովը այդ գործողությունները որակել է որպես այլ երկրի ներքին գործերին միջամտություն և ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգություն։
