Ուրբաթ օրը «Դատաստանի օրվա ռադիոկայան» անունով հայտնի «ՈւՎԲ-76»-ի եթերում երկու հաղորդագրություն է հնչել, հայտնում է ռադիոկայանի ակտիվությանը հետևող «УВБ-76 логи» Telegram-ալիքը։
Telegram-ալիքի փոխանցմամբ՝ առաջին հաղորդագրությունը արձանագրվել է չորեքշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով 19:05-ին. ռադիոյով փոխանցվել է «Մնիտելնի» (Կասկածամիտ) ազդանշանը, իսկ երկրորդ հաղորդագրությունը՝ «Կուպոլ» (Գմբեթ) բառը, հնչել է նույն օրը՝ Մոսկվայի ժամանակով 20:36-ին, փոխանցում է news.am-ը։
«ՈւՎԲ-76»-ը 1970-ականներին ստեղծված ռազմական ռադիոկայան է, որը հիմնականում հեռարձակում է կարճ բզզացող ազդանշան, ինչի պատճառով էլ այն երբեմն անվանում են «բզզան»։
