Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիշատակի և սգո օրը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:

Պատվո պահակախմբի վաշտի զինվորները սգո քայլերգի ներքո կարմիր վարդերից և մեխակներից պատրաստված ծաղկեպսակ են դրել Անմար կրակի առջև։

Ավանդական արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի պատերի մոտ՝ Ալեքսանդրովյան այգում։

Ուղիղ ժամը 12:15-ին (Մոսկվայի ժամանակով) տեղի է ունեցել համառուսաստանյան լռության րոպե՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակին:

Հունիսի 22-ը Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրն է։ 2026 թվականին լրանում է Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի հարձակման 85 տարին։

Share.