Նավատերերը չեն վերսկսի տարանցումը Հորմուզի նեղուցով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, քանի դեռ չեն համոզվել ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի էական լինելու մեջ, Financial Times թերթին հայտարարել է աշխարհի խոշորագույն լցանավերի օպերատոր Mitsui OSK Lines-ի գլխավոր տնօրեն Ջոտարո Տամուրան (Jotaro Tamura), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անհրաժեշտ է կնքել ոչ թե պարզ համաձայնագիր, այլ այնպես անել, որ այն իրական բնույթ ունենա և արտացոլի Հորմուզի նեղուցում առկա իրական իրավիճակը, որպեսզի նավագնացության ընկերությունները կարողանան հարմարավետորեն անցնել դրանով: Հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների իրադարձությունները՝ կարծում եմ, դա կարող է տևել առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս»,- թերթը մեջբերում է Տամուրայի կարծիքը։
