ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը CBS-ի եթերում հայտարարել է, որ Իրանը որևէ ֆինանսավորում չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարել իր պարտավորությունները հնարավոր համաձայնագրի շրջանակում։
Ըստ նրա՝ խոսքը ոչ թե ուղղակի վճարումների, այլ պատժամիջոցների հնարավոր մեղմացման մասին է, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես ճնշման և խթանման գործիք։
«Մենք նրանց ամերիկյան փողերի ոչ մի ցենտ չենք տա. ոչ մի դոլար չի հայտնվի Իրանում»,- ընդգծել է Վենսը։
Նա հավելել է, որ պատժամիջոցների ռեժիմի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն Թեհրանի կողմից երկարաժամկետ պայմանների կատարման դեպքում, ներառյալ միջուկային ծրագրից հրաժարվելը և տարածաշրջանում զինված խմբավորումների աջակցության դադարեցումը։
