Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` Փամբակ գետում, 2 ժամից ավելի է` փրկարարները որոնում են մոտ 15-ամյա աղջկա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կայքը գրում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 14:15-ի սահմաններում. հայտնել են, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան է ընկել գետը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։

«Այս պահին մեծ թվով քաղաքացիներ, փրկարարներ, պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում»,– գրում է կայքը։

Քաղաքացիները նշել են, որ աղջիկը մոտ 15 տարեկան է, ու մեկը տեսել է, թե ինչպես է նա ընկնում գետը։

Այս պահին իրավապահներն այդ քաղաքացու հետ աշխատանքներ են իրականացնում, պարզում նաև, թե որ տնից է կորել երեխան։

Share.