«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի 4 թեկնածու հետախուզվում է, երկուսը՝ կալանավորված են։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննական մարմնին պնդմամբ` գործը վերաբերում է ընտրողներին նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։

«Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով»,– ասված է հայտարությունում:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հետախուզվոմ են Աշոտ Սահակյանը, Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Արթուր Աբրահամյանը։ Իսկ կալանավորված թեկնածուներ են Սասուն Բադոյանն ու Վահե Եղիազարյանը։

Share.