Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթն է եկել Հայաստան, հայտնում է Sputnik Արմենիան։
Լրատվամիջոցի տեղեկություններով` չվերթը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։
Հավանաբար՝ ինքնաթիռում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ, քանի որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում։
Հիշեցնենք` 2026 թվականին Գերմանիայից Հայաստան ևս երեք արտաքսման թռիչք է իրականացվել։ Երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին, մեկը` մայիսի սկզբին։
Ավելի վաղ գրել էինք, որ մայիսի սկզբին տեղի է ունեցել ԱՄՆ-ից Հայաստան հերթական արտաքսման չվերթը։
