Մեգան Մարքլը ցնցել է թագավորական ընտանիքին ««Suits» սերիալում իր դերով, նույնիսկ նախքան արքայազն Հարրիի հետ հանդիպելը։
«Նրա դերը շատ սեքսուալ էր», – «Daily Mail»-ին ասել է Էլիզա Ռոբերտսը՝ Մարքլի նախկին գործընկեր Էրիկ Ռոբերտսի կինը։ «Այն ձևը, որով նա էկրանին խաղում էր մեկ այլ տղամարդու հետ… նրանք երբեք նման բան չէին տեսել»։
Մարքլը մարմնավորում էր Ռեյչել Զեյնին, իսկ նրա էկրանային սիրեցյալը Պատրիկ Ջ. Ադամսն էր, որը մարմնավորում էր Մայքլ Ռոսին։ Էլիզան նշել է, որ թագավորական ընտանիքի համար դժվար էր ընդունել երիտասարդ դերասանուհու կողմից նման բացահայտ տեսարանների կատարումը, քանի որ «կանայք այլևս չեն հրաժարվում իրենց կարիերայից ամուսնության համար»։
Այնուամենայնիվ, Էլիզան ընդգծել է, որ հասկանում է Մարքլի մտադրությունը՝ որոշ ժամանակով դադարեցնել դերասանական գործունեությունը, բայց խոստովանել է. «Նա երիտասարդ կին է, որը պետք է շարունակի դերասանական գործունեությունը»։ Մեգանը աստղ է, և դա պարզ էր առաջին իսկ տեսարանից»։
Անցյալ տարվա նոյեմբերին Մարքլը ցնցել է երկրպագուներին՝ վերադառնալով դերասանական կարիերա և միանալով «Close Personal Friends» սերիալի դերասանական կազմին։
