
Սահմանադրական դատարան այսօր սահմանադրական է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։
«ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում», – հայտնել են ՍԴ-ից։
0Comments