Ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իշխանության գալուց հետո, դա փաստ է․ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատասխանելով ֆեյսբուքյան հարցերին, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Եթե ինձ ցույց տան, որ որևէ իշխանություն ավելի շատ բան է արել Արցախի համար, ես կասեմ՝ լավ»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք Արցախը համարում է Ադրբեջանի ամբողջականության մաս, թե ոչ։
«Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից նման կոնկրետ դիրքորոշում դնելը և բանակցությունների գնալը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա։ Իսկ, եթե հարցի օգտատերը բավարարված չէ իմ պատասխանից, կարող է հետևել գործողություններին»,- ասել է նա։
0Comments