ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հնարավորությունը

Մանրամասներ

1

ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հնարավորությունը, լրագրողներին հայտնել է Roscosmos-ի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։

«Գիտե՞ք, որ այսօր պատժամիջոցների շրջանակներում Միացյալ Նահանգները դիտարկում է Ռուսաստանի Դաշնությունը GPS-ից անջատելու հնարավորությունը, կարող եմ ձեզ ասել, որ քննարկվում է նման հարց»,- ասել է Ռոգոզինը։

Միևնույն ժամանակ, Roscosmos-ի ղեկավարը նշել է, որ չպետք է «լարվել» այս հարցում, քանի որ յուրաքանչյուր սմարթֆոն մուտք ունի GLONASS համակարգ։ Ռոգոզինը կարծում է, որ ռուսական համակարգն ունի նույն ճշգրտությունը։