ԱԺ-ն հրատապ կքննարկի ռազմագերիների հարցը. Այն քննարկվելու է դռնփակ

Մանրամասներ

ա

ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված է «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը։ Այս հարցը քննարկվելու է դռնփակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին․ «Դուք կարողացե՞լ եք ապահովել, որպեսզի նիստին ներկա լինի Նիկոլ Փաշինյանը, արտաքին գործերի նախարարը, պաշտպանության նախարարը և ԱԱԾ ղեկավարը»։

Ի պատասխան Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Ինձ թվում է՝ դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք ԱԺ նախագահի ու պատգամավորների փոխհարաբերության մասին։ ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել ԱԺ նորմալ գործունեությունը և այդ պարտավորությունը կատարվում է։ Իսկ թե կառավարությունից ով կգա և չի գա այդ քննարկմանը, դա ձեր և կառավարության փոխհարաբերությունների կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»։