Դիմակ կրելու պահանջը նորից արդիական է. ԱՆ-ի հայտարարությունը

Մանրամասներ

ա

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսը տարածվելու միտում է ցուցաբերում, հետեւապես դիմակ կրելու պահանջը արդիական օ։

Տարածված հայտարարության մեջ ասվում է

«Դիմակ կրելու պահանջն արդիական է

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում, հատկապես, նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:

Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում:

Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար Ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:

Հիշեցնենք`

• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:

Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ,
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։