Արցախում հրետակոծության տակ է հայտնվել նաև «Дождь» հեռուստաընկերության տնօրենի տեղակալը

Արցախ

Дождь հեռուստաընկերության տնօրենի տեղակալը նույնպես հրետակոծության տակ է հայտնվել, այս պահին նրան տեղափոխել են ռմբապաստարան:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Live24.am-ը տեղեկացրել էր, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ):

Այդ մասին հայտնել էին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց»,-ասված էր հաղորդագրության մեջ: