Ճապոնիայի Չիբա քաղաքի կենդանաբանական այգում ապրող Ֆուտա անունով կարմիր պանդան ճանաչվել է գերության մեջ ապրող իր տեսակի ամենատարեց ներկայացուցիչը և արժանացել Գինեսի ռեկորդների գրքի մրցանակին։

Japan Times-ի և Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ արու պանդան ծնվել է 2003 թվականի հուլիսի 5-ին և ապրում է արդեն 23 տարի 135 օր, ինչը մարդկային տարիքի հաշվարկով ավելի քան 100 տարի է։

Նախորդ ռեկորդը պատկանում էր ԱՄՆ Մոնտանա նահանգի կենդանաբանական այգում ապրած կարմիր պանդային, որն ապրել էր 21 տարի 265 օր։

Share.