Ամբողջ աշխարհում օգտատերերը կրկին բողոքում են Microsoft-ի մի շարք ծառայությունների՝ Microsoft 365-ի, Teams-ի, Store-ի և Copilot-ի աշխատանքում առաջացած խնդիրներից։ Խափանումները շարունակվում են նախորդ օրը տեղի ունեցած խափանումից հետո։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Outlook-ի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին ամենաշատ բողոքները գրանցվում են Հնդկաստանից և Գերմանիայից։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Microsoft-ի ծառայությունների խափանումն անդրադարձել է նաև Ավստրալիայի հակահետախուզական ASIO ծառայության և դաշնային ոստիկանության աշխատանքին։ Իրավիճակի կապակցությամբ երկրի ներքին գործերի նախարարը կապ է հաստատել Microsoft-ի հետ։

Microsoft-ում հայտարարել են, որ տեղի ունեցածը կիբերհարձակման հետ կապելու հիմքեր չեն տեսնում և ենթադրում են, որ խնդրի պատճառը անհաջող թարմացումն է եղել։

Share.