Վաշինգտոնի Լոգան Սըրքլ թաղամասում, Սպիտակ տնից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա, տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն չորս մարդ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։

Դեպքի վայր է ուղարկվել մայրաքաղաքային ոստիկանության վարչության արագ արձագանքման խումբը։ Տեղում գտնվող թղթակիցների հաղորդմամբ՝ տարածքը շրջափակված է տասնյակ ոստիկանական մեքենաներով։

Լոգան Սըրքլը Վաշինգտոնի սրտում գտնվող աշխույժ թաղամաս է, որը հայտնի է թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում։ Ոստիկանական ուղղաթիռները երկնքում պտտվում են դեպքի վայրի վերևում։ Տուժածների ինքնության կամ նրանց վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share.