Պեսկով․ Եվրոպացիները դեռ չեն որոշել՝ ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունում
Եվրոպական երկրները դեռ չեն հստակեցրել, թե ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսությունում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ եվրոպացիների գործողությունները պետք է հետևողական լինեն, որպեսզի Մոսկվան հավատա, որ նրանք իսկապես ձգտում են հասնել խաղաղության։
Պեսկովը նաև նշել է, որ երբ եվրոպական երկրներից որևէ մեկը փորձում է կապ հաստատել Ռուսաստանի հետ, մյուսները «իրար են կոկորդ կրծում՝ ինչպես սարդերը բանկայի մեջ»։
