Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների արդյունքում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ՝ երեկոյան ժամը՝ 22։45-ին նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Զինծառայողն այս պահին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսային շրջանի հրազենային բեկորային խուլ վերքեր։