Հայաստանում անշարժ գույքի և հիպոտեկային վարկավորման ոլորտներում զգալի ակտիվություն է նկատվում, ուստի անհրաժեշտ է գնահատել հնարավոր ռիսկերը։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ ԿԲ խորհուրդն ավելի վաղ կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը բարձրացրել է 0,25 տոկոսային կետով՝ այն սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 2,25 տոկոսի մակարդակում։ «Այս որոշմամբ մենք բանկերին ազդակ ենք տալիս, որպեսզի նրանք լրացուցիչ պահուստ ձևավորեն, որպեսզի շուկայում իրավիճակի ճշգրտման դեպքում հնարավոր լինի լուծել այդ խնդիրները և խուսափել երկրում ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգներից», — նշեց նա։

Share.