Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի

Վրաց-հայկական սահմանին կանխվել է մոտ 225 հազար դոլար արժողությամբ չհայտարարագրված ոսկու խմբաքանակի՝ Վրաստան ապօրինի ներմուծման փորձը, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությանը։

Գերատեսչության տվյալներով՝ «Սադախլո» մաքսային անցակետում օտարերկրյա քաղաքացին փորձել է անցկացնել տարբեր չափերի ոսկու ձուլակտորներ՝ ընդհանուր 1707 գրամ քաշով՝ դրանք թաքցնելով գուլպաների և կոշիկների մեջ։

Փորձաքննությամբ առգրավված թանկարժեք մետաղի մաքսային արժեքը գնահատվել է 576 հազար 585 լարի, ինչը համարժեք է մոտ 225 հազար ԱՄՆ դոլարի։

Գործի նյութերը փոխանցվել են իրավասու մարմիններին՝ հետագա քննության և օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։

Share.