Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հայտնում է Xinhua-ն։ Տուժածների թիվը հասել է 65-ի, նրանցից 11-ը ծանր վիճակում են։ Վնասվել կամ ավերվել են 339 տներ։

Ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ երեկ երեկոյան 7,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Նագչու քաղաքային օկրուգի Բաչեն գավառում երկրաշարժը եղել է 7 մագնիտուդ ուժգնությամբ, էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Share.