Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Եթե Հայաստանի անդամակցության հարցը ներառվի նիստի օրակարգում, ապա այդ հարցով կարող է որոշում կայացվել։ Առաջարկը սովորաբար ներկայացնում է նախագահող երկիրը կամ կազմակերպության անդամ պետություններից մեկը՝ պետության ղեկավարի մակարդակով»,- ասել է նա։
