Հորմուզի նեղուցում ավելի քան 2 միլիոն բարել չվերամշակված նավթ տեղափոխող բեռնատար նավ է այրվել։
Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի տարածած հայտարարությանը։
Սուպերտանկեր տեսակի նավը ծովային ականի է բախվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ ԻՀՊԿ ներկայացուցիչների խոսքով՝ լցանավը փորձել է անցնել նեղուցի ոչ թույլատրելի հատվածով՝ նախապես անջատելով տեղորոշման համակարգը։ Հնարավոր զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։
