Վլադիմիր Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Լիբանանի արտաքին գործերի և սփյուռքի հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ կարծում, որ նա հրադադար է վաստակել: Չեմ կարծում, որ մենք հերթական անգամ կխաբվենք հայտարարություններով և հավաստիացնող խոստումներով: Նախագահը դրա մասին շատ հստակ ասել է: Մենք շարունակում ենք հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին: Դրանք հայտնի են բոլորին: Մենք դրանք երբեք չենք փոխել՝ ի տարբերություն Զելենսկու և նրա եվրոպական տերերի շրջադարձերի ու խուսանավումների: Ուստի մենք ոչ մեկի առջև արդարանալու պատճառ չունենք», – նշել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնի 60-օրյա զինադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի:
