Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի

Ամերիկյան «United Airlines» ավիաընկերության՝ Վաշինգտոնից Ամստերդամ ուղևորվող օդանավը, որն Ատլանտյան օվկիանոսի վրա տագնապի ազդանշան էր փոխանցել, արտակարգ վայրէջք է կատարել Կանադայի Սենթ Ջոնս միջազգային օդանավակայանում։ Այս մասին են վկայում «ՌԻԱ Նովոստի»-ի ուսումնասիրած թռիչքային տվյալները։

Ինքնաթիռը Վաշինգտոնից օդ էր բարձրացել կիրակի օրը՝ տեղական ժամանակով 20:47-ին (մոսկովյան ժամանակով՝ երկուշաբթի, 3:47-ին)՝ ուղղություն վերցնելով դեպի Ամստերդամ: Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով անցնելիս օդանավը հանկարծակի փոխանցել է Squawk 7700 ազդանշանը, որը հայտնում է «ընդհանուր արտակարգ իրավիճակի» մասին: Անձնակազմն անմիջապես շրջել է օդանավն ու շարժվել դեպի Կանադա: Մոսկովյան ժամանակով 9:00-ի դրությամբ ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք էր կատարել Սենթ Ջոնսում:

7700-ը տրանսպոնդերային ունիվերսալ ծածկագիր է, որն օդաչուներն ակտիվացնում են բորտում արտակարգ իրավիճակ ծագելու դեպքում․ այն պարտադիր չէ, որ անմիջական ավիավթարի վտանգ ենթադրի։

Share.