ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ակտիվորեն աշխատում է իրանական ճգնաժամի լուծման ուղղությամբ։
«Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում նախընտրական հանրահավաքում։
Նրա խոսքով՝ իրանական կողմը «պատրաստ է ամեն ինչ զիջել, միայն թե գործարք կնքի»։
Թրամփը Ուիթքոֆին անվանել է գերազանց բանակցող։
«Բոլորը սիրում են Սթիվ Ուիթքոֆին», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով հատուկ բանագնացի տարբեր բանակցություններում նրա գործընկերներին։
Սկզբում Ուիթքոֆը Թրամփի հանձնարարությամբ զբաղվում էր Մերձավոր Արևելքի թեմատիկայով, մասնավորապես՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ։ Այնուհետև նա դարձավ Իրանի հարցով գլխավոր բանակցողներից մեկը։ Բացի այդ, Ուիթքոֆը ներգրավված է նաև ուկրաինական կարգավորման շուրջ շփումներում։
