Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մասին տեղեկությունը հրապարակել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Share.