Իսրայելի պաշտպանության ուժերը հատուկ գործողության ընթացքում Արևմտյան ափին չեզոքացրել են ՀԱՄԱՍ-ի բջիջ՝ ձերբակալելով 10 պաղեստինցի արմատականների, կիրակի օրը հայտնել է բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Այսօր առավոտյան անվտանգության ուժերը ավարտել են հակաահաբեկչական գործողությունը Աքրաբա շրջանում (քաղաք Արևմտյան ափին – խմբ.): Գործողության ընթացքում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բջիջ, որը բաղկացած էր 10 ահաբեկիչից, որոնք պլանավորում էին հարձակումներ Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ», – ասվում է բանակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Ավելին, հարցաքննության ժամանակ ահաբեկիչներից մեկը բացահայտել է զենքի պահեստի գտնվելու վայրը, որը պարունակում էր M16 հրացան և մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր», – նշված է հաղորդագրության մեջ։
