ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 60%-ով և հասել պատմական առավելագույնի՝ 5,85 դոլար մեկ գալոնի դիմաց, հետևում է Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի (AAA) տվյալներից։
Մեկ տարի առաջ երկրում դիզելային վառելիքի մեկ գալոնի միջին գինը կազմում էր 3,71 դոլար։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում դիզելը թանկացել է 57,6%-ով, կամ ավելի քան երկու դոլարով մեկ գալոնի դիմաց։
Ասոցիացիայի տվյալների համաձայն, ներկայիս 5,85 դոլարը մեկ գալոնի դիմաց դարձել է ԱՄՆ-ում դիզելային վառելիքի ամենաբարձր միջին գինը AAA-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։
