Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով։ Այս մասին «ՇՀԿ+» գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գործընթացն առավել առարկայական է դառնում անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այժմ Անկարայի և Բաքվի հետ աշխատանքներ են ընթանում կոմունիկացիաների բացման ուղղությամբ»,-նշել է Փաշինյանը։

Share.