Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արտաքին հետախուզության ծառայության (СВР) կողմից բացահայտված՝ Պետդումայի ընտրությունները ձախողելուն ուղղված եվրոպական սխեմաները և սադրիչ նկրտումները ձախողման են դատապարտված։

Պեսկովի խոսքով՝ այն հարցը, թե արդյոք եվրոպացիները կճանաչեն Ռուսաստանում կայանալիք ընտրությունների արդյունքները, «տասներորդական հարց» է, քանի որ պատկան մարմիններն զբաղվում են անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ։

«Ռուսաստանի համար տասներորդական հարց է՝ իր ընտրությունները կճանաչվե՞ն Եվրոպայում, թե ոչ։ Եվրոպացիները միշտ ունեցել են և կշարունակեն ունենալ սադրիչ ձգտումներ ռուսական ընտրությունների դեմ»,- ասել է նա։

Share.