ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանի հերթական բանկի նկատմամբ՝ Իրանի ֆինանսական գործարքները սահմանափակելու նպատակով։

Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ-ն մտադրված է կոշտ միջոցներով ստիպել երկրներին խզել Իրանի հետ ֆինանսական կապերը։ Ավելի վաղ Ֆինանսների նախարարությունը առաջարկել էր անջատել եգիպտական Banque Misr բանկի մասնաճյուղերը ԱՄՆ ֆինանսական համակարգից՝ ԱՄԷ-ում իրանական գործարքների պատճառով։

Բեսենթը նաև նշել է, որ G20-ի հանդիպումների շրջանակում բանակցություններ կվարի չինական կողմի հետ՝ չբացառելով հնարավոր պատժամիջոցները Պեկինի նկատմամբ, եթե վերջինս շարունակի առևտուր անել Իրանի հետ։

Share.