ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը երեքշաբթի գաղտնի այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։

Ռեթքլիֆը Մոսկվա կատարած գաղտնի այցի ընթացքում ռուս պաշտոնյաների հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։ Axios-ի հայտնել են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը։

Ըստ Axios-ի՝ ԱՄՆ պաշտոնյաների փոխանցմամբ՝ այցի նպատակներից մեկը եղել է պարզել, թե արդյոք Ռուսաստանի հետախուզական և անվտանգության կառույցների ղեկավարները կարող են ազդել Կրեմլի դիրքորոշման վրա և նպաստել ԱՄՆ-ի միջնորդությամբ ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսմանը։

Ուրբաթ օրը ԱՄՆ պաշտոնյաները Զելենսկուն տեղեկացրել են Ռեթքլիֆի՝ Մոսկվայում ունեցած բանակցությունների և եռակողմ հանդիպման առաջարկի մասին։

The New York Times-ի հաղորդմամբ՝ Ռեթքլիֆը Բորտնիկովին ներկայացրել է պատերազմի ընթացքի վերաբերյալ «մռայլ գնահատական» և կոչ արել Ռուսաստանին համաձայնության գալ, քանի դեռ իրավիճակը չի վատթարացել։

Axios-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ Ռեթքլիֆը Բորտնիկովին դիտարկել է որպես կառուցողական դերակատար, որը կարող է նպաստել դիվանագիտական գործընթացի վերականգնմանը։

Share.