ԱՄՆ-ը նոր համաձայնագիր է կնքել Վենեսուելայի հետ՝ համաշխարհային պատմության մեջ նավթի ամենամեծ գործարքի վերաբերյալ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Իմ ցուցումով պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռազմական նախարար Փիթ Հեգսեթը, սերտորեն համագործակցելով Վենեսուելայի բարձրարգո ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, ինչպես նաև մասնավոր բիզնեսի հետ գործընկերության միջոցով, ապահովել են ԱՄՆ-ի վերահսկողությունը Վենեսուելայում նավթի ապացուցված պաշարների ավելի քան 65 միլիարդ տակառի մեծամասնության նկատմամբ՝ ամերիկացի հարկատուի համար առանց որևէ ծախսի:
Այս պատմական գործարքն ավելի քան կրկնապատկում Է ամերիկյան նավթի պաշարները, զգալիորեն ավելացնում է մեր նավթի մատակարարումը և էապես կնվազեցնի բենզինի գները բոլոր ամերիկացիների համար տևական ապագայում՝ միաժամանակ օգնելով Վենեսուելային շարունակել ընթանալ դեպի հսկայական հաջողություն և մեծ բարգավաճում: Այս գործարքը զգալիորեն կամրապնդի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ աճող հարաբերությունները»,- գրել է Թրամփը։
