Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվա
կանի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի
N 1230-Ն որոշումները՝ 1. «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակներում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության (TRIPP
Development Company) կանոնադրության և բաժնետիրական համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով վարչապետի աշխատակազմի միջազ գային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի ժամանա կավոր պաշտոնակատար Արտյոմ Սուջյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանին 2026 թվականի օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ
(Վաշինգտոն)։
2
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը
(օրապահիկը` սեպտեմբերի 3-ին տարանցիկ վայր՝ Փարիզ):
3. Գործուղվողներին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատան քային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները
ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
