Ռուսաստանի զինված ուժերը անցած օրում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերքով և ռազմական գույքով 2 ծովային բեռնանավ, ինչպես նաև «Չեռնոմորսկ» նավահանգստում վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Օրվա ընթացքում հարվածային անօդաչու թռչող սարքերով «Չեռնոմորսկ» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զինամթերքով և ռազմական գույքով 2 ծովային բեռնանավ, ինչպես նաև վառելիքաքսուքային նյութերով ռեզերվուար»,-ասված է հաղորդագրության մեջ:
