Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ չէր ցանկանա իր թիմում տեսնել «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին:
«Ես Լամին Յամալին չէի բերի «Ռեալ»: Անկասկած, նա մեծագույն խաղացող է և հետագա աճի հսկայական ներուժ ունի: Նա տարբերվում է մյուսներից, բայց… Մենք գերազանց կազմ ունենք, և ես իմ թիմում էլ ոչ մեկին հրավիրելու կարիք չունեմ։ Իմ ֆուտբոլիստները լավագույնն են»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն:
Խոսելով Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնայի» մասին՝ Մոուրինյուն նշել է, որ այն դուր է գալիս իրեն:
19-ամյա Յամալը «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: Transfermarkt-ը իսպանացու արժեքը գնահատում է 220 միլիոն եվրո:
Կատալոնական ակումբի գլխավոր թիմի կազմում պաշտոնական հանդիպումներում Յամալն ընդհանուր առմամբ անցկացրել է 151 խաղ՝ դառնալով 49 գոլի և 52 գոլային փոխանցման հեղինակ:
