ԱՄՆ-ը մեղադրել է Չինաստանին, որ նա միլիարդավոր դոլարների ապրանքներ է վերաուղղում այլ երկրների միջոցով՝ դեռևս 2018 թվականին Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը խուսափելու համար։ Այս մասին նշվում է Սպիտակ տան զեկույցում։
Սպիտակ տան գնահատմամբ՝ այս պրակտիկայից տարեկան կորուստները հասնում են 26 մլրդ դոլարի։
Զեկույցում նշվում է, որ ավելի քան 40 երկիր ներգրավված է «բեռների փոխաբեռնման գլոբալ ստվերային ցանցում, որի միջոցով Չինաստանը խուսափում է մաքսատուրքերի վճարումից»։
Ընդգծվում է, որ այս ցանկում ներառված են նաև Ադրբեջանն ու Վրաստանը, որոնք «ապահովում են երկաթուղային և ցամաքային տարանցում, համախմբում և ցամաքային-ծովային կապեր»։
Զեկույցը հրապարակվել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի՝ սեպտեմբերին ԱՄՆ սպասվող այցի նախաշեմին։
