Օգոստոսի 18–ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվում էր ու երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։ «Volkswagen»-ի վարորդը մեքենան վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան էլ՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։ 

Տեղում իրավիճակը մի պահ լարված էր և շնորհիվ Հրազդանի ոստիկանների և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկների՝ ամեն ինչ հանդարտվել է։

Share.