Ռուսաստանցի մարզիկներ Ալինա Ռումյանցևան և Զախար Տրոֆիմովը Բուդապեշտում կայացած սինխրոն լողի աշխարհի պատանեկան առաջնությունում դուետների խառը տեխնիկական ծրագրում ոսկե մեդալ են նվաճել:
Ռուսաստանցի լողորդները 234,1350 միավոր են հավաքել: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իսպանիայի ներկայացուցիչները (221,6983), երրորդը՝ Չինաստանի (217,5259):
Պատանիների աշխարհի առաջնությունը կավարտվի օգոստոսի 16-ին: ՌԴ մարզիկներին թույլատրվում է մրցաշարում հանդես գալ պետական դրոշով և օրհներգով:
