Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովան»: Որակավորման երրորդ փուլում Ռումինիայի չեմպիոնը երկու խաղերի արդյունքում հաղթել էր ֆիննական «Կուպսին» (1:1, 2:1):
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 20-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:
