24-ամյա ֆինացի ուսանողուհի Լիրիս Հեյկենենը երկու տարի է, ինչ չի օգտագործում շամպուն: Նախկինում նա ամեն երեք օրը մեկ լվանում էր մազերը, բայց բախվել է մաշկի չորության և քորի հետ: Նա ստիպված էր հրաժարվել քիմիական նյութերից, գրում է Mirror- ը:
Որոշ ժամանակ աղջիկը օգտագործում էր խնձորի քացախ և սոդա: Ժամանակի ընթացքում Ֆինլանդուհին ֆեյսբուքում հայտնաբերել է խումբ, որտեղ քարոզում են հիգիենայի քիմիական պարագաներից հրաժարումը: Շարժման կողմնակիցները համարում են, որ մաշկը արտադրում է նյութեր, որոնք մաքրում են մազերը, իսկ շամպունները խանգարում են գործընթացին:
Հեյկենենը օգտագործում է միայն ջուր, երբեմն ավելացնում է մեկ կաթիլ կոկոսի յուղ: Նա մտադիր չէ վերադառնալ նախկինում օգտագործած պարագաներին:
Երբեմն դժվար է լվանալ մազերը ջրով: Օրինակ՝ սաունայից հետո, որը շատ սիրում են Ֆինլանդիայի բնակիչները կամ մարզադահլիճից հետո:Սպորտով զբաղվողներին Լիրիսը խորհուրդ է տալիս չթողնել շամպունը:
Աղբյուր` Փաստինֆո
0Comments