Հավանություն է տրվել «Հայաստանի կառավարության և Լեհաստանի կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրմանը։ Համապատասխան որոշումն օգոստոսի 13-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Նշվում է, որ համաձայնագիրն ուղղված է քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտատեխնիկական և այլ համագործակցության շրջանակներում փոխանցվող և ստացվող գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանությունն ապահովելուն։
