ՌԴ ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ուղևորատար գնացքի վրա։ Նախնական տեղեկություններով՝ հարվածը խլել է մեքենավարի և նրա օգնականի կյանքը։ Այս մասին գրված է Ուկրաինական երկաթուղիների տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գնացքում եղել է 340 ուղևորներ։ Վերջիններիս տարհանումը շարունակվում է։ Մարդկանց փոխադրման համար ներգրավվել է 21 ավտոբուս։

Share.