Ռուսաստանը մեգասայենս (հսկայական, բարդ և շատ թանկ գիտական գործիքներ – խմբ.) դասի սարքերի ենթակառուցվածքների համաշխարհային առաջատարներից մեկն է, Գիտության և կրթության խորհրդի՝ տեսակապի միջոցով կայացած նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ առաջնորդը նշել է, որ հիմնարար հետազոտությունները միշտ ունեցել են երկրի պաշտպանության և ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև առաջադեմ տեխնոլոգիաների, տեխնիկայի և զենքի մշակման հետ կապված տիրույթ։ Ընդ որում մեգասայենսի նթակառուցվածքները պետք է նպաստեն հայրենական արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը։
Պուտինի խոսքով` այս հարցերը անմիջականորեն կապված չեն այսօրվա խորհրդի նիստի հետ, սակայն դրանք պետք է հաշվի առնել գիտության, կապի, կենսատեխնոլոգիայի, տիեզերքի և նոր էներգիայի, այդ թվում՝ ջերմամիջուկային սինթեզի ոլորտներում նպատակներ ձևակերպելիս։
«Տվյալ ոլորտներում մեծածավալ երկարաժամկետ խնդիրների լուծմանն է ուղղված մեգասայենս դասի սարքերի զարգացման համալիր ծրագիրը։ Արդյունքում, Ռուսաստանը, անկասկած, աշխարհի առաջատարների շարքում է նման բարդ գիտահետազոտական ենթակառուցվածքների առումով», – հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև կոչ է արել ռուսական բիզնեսին հանդես գալ որպես առաջընթաց գիտական տեխնոլոգիաների պատվիրատուներ։
Պուտինը կարգադրել է տարածաշրջաններում ստեղծել ուժեղ համալսարանական կենտրոններ՝ գիտական կադրերի պատրաստման համար, միաժամանակ ապահովելով Ռուսաստանում գիտական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը։
Բացի այդ, ինչպես հայտարարել է Պուտինը, Ռուսաստանի ինքնիշխանությունն ու զարգացումը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, կախված են նորարարությունների ներդրման արագությունից: Նախագահը նաև կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել գենետիկական ռեսուրսների ռուսական կենտրոնների աշխատանքին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում էր ունեցել ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ Նովոսիբիրսկի Ակադեմիական ավանում, որի ընթացքում նա հայտարարել էր, որ երբեք ոչնչից չի վախեցել, երբ ուսանողներից մեկն ասել էր, ՌԴ ղեկավարը կարող է անհոգ լինել՝ կապված արհեստական բանականությունից բխող սպառնալիքներից:
Նովոսիբիրսկ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Պուտինը անձամբ է դիտել է ՍԿԻՖ սինխրոտրոնը, որը թույլ է տալիս գերվառ ռենտգենյան ճառագայթներ ստանալ։ Սա հնարավորություն է տալիս ուսումնասիրել նյութի կառուցվածքը ատոմային մակարդակում. նման հետազոտությունները պահանջված են կենսաբանության, բժշկության, քիմիայի, նյութագիտության և այլ բնագավառներում։
Պուտինը պարզաբանել է, որ ՍԿԻՖ-ի գործարկման ժամկետները մի փոքր ուշանում են հակառուսական պատժամիջոցների պատճառով, սակայն ռուսաստանցի գիտնականներին հաջողվել է կարգավորել սարքավորումների բացակայող բաղադրիչների մշակումն ու արտադրությունը Ռուսաստանում։ Նա վստահեցրել է, որ պաշտոնական գործարկումը նվիրել են օգոստոսի վերջին կայանալիք «Տեխնոպրոմ-2026» ֆորումին, սարքը շահագործման կհանձնվի տարեվերջին, իսկ լիարժեք հզորությամբ այն կգործի 2027 թվականին։
