ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում առկա սպառնալիքների թեման, հայտարարել է, որ երբեք ոչնչից չի վախեցել։ Այս մասին նա նշել է Նովոսիբիրսկի մարզի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների հետ շփման ընթացքում։
«Ի՞նչ սպառնալիքներ է ներկայացնում արհեստական բանականությունը մեզ համար»,- հարցրել է Պուտինը։ «Վլադիմիր Վլադիմիրովիչ, անկեղծ ասեմ՝ դուք վախենալու ոչինչ չունեք»,- պատասխանել է ուսանողը։
«Իսկ ես երբեք ոչնչից չեմ վախեցել»,- ժպիտով ասել է Պուտինը։
